Բրազիլիայի հավաքականի երկրպագուհին` Նեպալից 15-ամյա աղջիկը, կյանքին վերջ է տվել` իր ննջասենյակում կախվելով: Այն բանից հետո, երբ իր սիրելի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի հավաքականի կողմից:
Նեպալի ոստիկանությունից հայտնել են, որ աղջիկը ցանկացել է, որպեսզի Բրազիլիան եզրափակչում հայտնվի, սակայն Գերմանիան հաղթել է, և նրա ընկերները սկսել են ծաղրել նրան` Բրազիլիային երկրպագելու համար: Ավելի ուշ աղջնակը ծայրահեղ քայլի է դիմել` ինքնասպանություն գործելով: