▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրազիլիան չի ճանաչել…

ՍիվիլՆեթ-ը գրում է. Բրազիլիայի Դաշնային սենատը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչպես հայտարարել էին Հայաստանի իշխանությունները և ինչպես շտապել էին այդ սխալ տեղեկությունը բազմաթիվ լեզուներով տարածել հայկական և սփյուռքյան լրատվամիջոցները երկու օր առաջ՝ մայիսի 29-ին։

Ամբողջ եղելությունն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ բանաձևի տեքստը մտել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Այսքանը։

Զավեշտականն այն է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը դեռ մայիսի 29-ին իր Ֆեյսբուքի էջում գրել էր. «Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Հիշում եմ և պահանջում»։

Վիգեն Սարգսյանի գրառումը մինչև այս պահը՝ մայիսի 31-ի երեկոյան, շարունակում է մնալ նրա Ֆեյսբուքի էջում՝ որպես վերջին ստատուս:Untitled

 

 

 

 

 

 

Զավեշտալի էր, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում էր. «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։

Արտգործնախարարի հայտարարությունը մինչև այս պահը՝ մայիսի 31-ի երեկոյան, շարունակում է մնալ ԱԳՆ կայքէջում որպես գլխավոր լուր:nalbandian

 

 

 

 

 

 

 

 

 

Զավեշտականն այն է, որ այդ սխալ տեղեկությունը արդեն երկու օր դրված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում՝ առաջին էջում, որպես գլխավոր լուր:

Untitled 3

Հեղինակ` Թաթուլ Հակոբյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին