Գերմանիայի դաշնային խորհրդարանում հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը: Թուրքական «ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ բանաձևը նախապատրաստած «Կանաչների» կուսակցությունը (Dile Grüne) որոշում է կայացրել՝ բանաձևը քվեարկության չդնելու մասին: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կրկին Բունդեսթագի օրակարգ կբերվի ապրիլին: Փաստաթղթի քվեարկության հետաձգման մասին հայտարարել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Ենթադրվում է, որ նման որոշման պատճառ է դարձել այն հանգամանքը, որ դաշնային խորհրդարանում իշխող «Քրիստոնյա- դեմոկրատական միություն», «Քրիստոնյա-սոցիալիստական միություն» և «Սոցիալ դեմոկրատ» կուսակցությունները , ամենայն հավանականությամբ, այս փուլում չեն աջակցի Ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ փախստականների ճգնաժամի շրջանակներում Թուրքիայի հետ բանակցությունները չձախողելու մտավախությունից ելնելով:
Աղբյուր` Ermenihaber