▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բունդեսթագում ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը դուրս է մնացել ընտրապայքարից

Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը պատգամավոր Բեթթինա Քուդլայի թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի ներկայացրել: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Քուդլան միակ պատգամավորն էր, որ Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) հունիսի 2-ին քվեարկության դրված Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ էր քվեարկել:

Լեյպցիգ-Նորդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածության համար պայքարի առաջին փուլում Քուդլան զիջել է երկու մրցակիցներին՝ կուսակցության 126 պատվիրակներից ստանալով 36-ի ձայնը: Ըստ աղբյուրի՝ կուսակցությունը պատվիրակները Քուդլային պատժում է ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելու համար: 2017 թվականին անցկացվելիք ընտրություններում կուսակցությունը Քուդլայի ընտրատարածքում առաջադրել է 48-ամյա Ջենս Լեհմանի թեկնածությունը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին