▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բունդեսթագի նախագահը հանդես է եկել Էրդողանի հասցեին կոշտ հայտարարությամբ

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է. Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտն այսօր իր ելույթում հանդես է եկել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին կոշտ հայտարարությամբ:

Օրեր առաջ Էրդողանի հայտարարությունը այն մասն, որ թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորներն, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, հարկավոր  է արյան անալիզ հանձնեն:Նրանց ծագումը կասկած է հարուցում:

 «Ես անհնարին էի համարում այն, որ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված նախագահը կարող է քննադատել գերմանական Բունդեսթագի՝ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված պատգամավորներին՝ կասկածելով «փչացած» արյուն ունենալու մեջ: Նա, ով սպառնալիքների միջոցով փորձում է ճնշում գործադրել խորհրդարանի պատգամավորների վրա, պետք է իմանա, որ հարձակում է գործում ողջ խորհրդարանի վրա: Բունդեսթագը համապատասխան արձագանք կտա դրան»,-ասել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին