▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը մեծ ազդեցություն է գործելու թուրքական հասարակության վրա

Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) ձայների գերակշիռ մեծամասնությամբ այսօր ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Քվեարկության արդյունքներով՝ եղել է ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ:

Պատմաբան, գերմաներենի մասնագետ Աշոտ Հայրունու կարծիքով՝ սա բեկումնային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Օսմանյան պետության թիվ մեկ դաշնակցի կողմից, հստակ ամրագրված է Գերմանիայի մեղսակցությունը:

«Բունդեսթագի կողմից  ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը շատ ավելի մեծ ազդեցություն է գործելու թուրքական հասարակության վրա, քան այլ երկրների կողմից ընդունվածները, որովհետև Գերմանիան բարեկամ պետության է, ոչ թե թշնամի»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմաբանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին