▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուն պատասխանը մեկն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ռիչարդ Հովհաննիսյանը և իր սերնդակիցները կյանք տվեցին, որ ամեն մեկս՝ հայ, թե օտար, իմանա Ճշմարտությունը՝ իր բոլոր երեսներով ու երանգներով։

Նրանք հնարավորություն բացեցին, որ պաշտոնական Անկարան և թուրք ժողովուրդն առերեսվեն պատմության հետ և, ի վերջո, դուրս գան Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ուրացման մեղսակից խարանից։

Եվ որ ոչ մի հայ՝ պաշտոնյա, թե քաղաքացի, չարամիտ դիտավորությամբ կամ մարտնչող տգիտությամբ չմտնի դրա տակ։

Բայց, ավաղ, եղավ և կլինի։

Իհարկե, այլևս չզարմանալով, պետք է բարձրաձայնել, վերլուծել, ահազանգել մեր պատմական ամբողջականության ժխտման, Հայրենիքի հանձնման, տղաների նահատակման, բանակի նսեմացման և ռազմագերի ու պատանդ հայրենակիցների հայտնի գոյավիճակի համար շատ մեղմ ասած՝ դավաճանության մասին։

Սակայն առ ոչինչը չէ, որ իր բանուգործով պիտի պայմանավորի մեր օրակարգը, մտավոր ու զգացմունքային հակազդեցությունը, պատասխաններ տալու հրամայականը։

Դա մեր հավաքական իրավասությունն է, իսկ բուն պատասխանը մեկն է։

Այս օրն ընդմի՛շտ շնորհավոր։

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

28 հունվարի 2025,Երևան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին