Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան բավականին լրջորեն առաջին անգամ երկրպագուների անվայել պահվածքի պատճառով զգուշացվել էր Եվրո-2012 որակավորման փուլի Անգլիայի հավաքականի մրցավեճից անմիջապես հետո, իսկ մրցավեճի ընթացքում երկրպագուները կապիկին բնորոշ ձայներ են հանել, երբ գնդակը հայտնվել է սևամորթ ֆուտբոլիստներ Էշլի Յանգի և Էշլի Քոուլի մոտ:
Այս մասին գրում է footballcity.am կայքն ու հավելում, որ կարելի է ասել նույն իրավիճակը կրկնվեց աշխարհի որակավորման փուլի Հայաստանի հավաքականի հետ կայացած մրցավեճում: Այստեղ երկրպագուները հայերին չգիտես ինչու անվանեցին կեղտոտ ցիգաններ:
Հանդիպման ավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել հանդիպման տեսուչին և ենթադրվում է , որ բուլցարացիները խստորեն կպատժվեն, տեղեկացնում է The Sun-ը: Վերջինիս տեղեկատվությամբ ՖԻՖԱ-ն բոլոր նյարդերը տեղի են տվել և ամենայն հավանականությամբ Բուլղարիայի հավանաքականը չի բավարարվի միայն թեթև նկատողությամբ և գումարային տուգանքով: Ենթադրվում է, որ Բուլղարիայի հավաքականին կհեռացնեն աշխարհի առաջնության որակավորման փուլից: Այդ դեպքում Հայաստանի հավաքականին կգրանցվի տեխնիկական հաղթանակ և մեր ընտրանին խմբում վաստակելով 6 միավոր կգլխավոր մրցաշարային աղյուսակը: