Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ տուգանվել ազգային հավաքականի հանդիպման ընթացքում երկրպագուների խայտառակ պահվածքի պատճառով:
Այս մասին գրում footballcity.am կայքն ու նշում, որ Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի հետ կայացած մրցավեճի ընթացքում, երբ բուլղարացի երկրպագուները Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին վանկարկել են անիմաստ արտահայտություններ`ցիգաններ, տեղեկացնում է Меридиан Мач-ը: Վերջինիս տեղեկատվությամբ հայկական կողմը հանդիպման տեսուչին ներկայացրել է այս և պահանջել է գրանցել դրվագը:
Ցիգաններ վանկարկումը կարող է դասվել ռասիստականների շարքին, և դա կստիպի Բուլղարիայի հավաքականին մոտ 1-2 խաղ անցկացնել դատարկ մարզադաշտում:
Ավելացնենք, որ այսպիսի տհաճ պահվածքը բուլղարացի երկրպագուների համար սովորական երևույթ է և բազմիցս պատժվել է Բուլղարիան երկրպագուների այսպիսի վարքի պատճառով: Մասնավորապես վերջին միջադեպը տեղի ունեցավ Անգլիայի հավաքական հետ կայացած հանդիպման ընթացքում, որտեղ երկրպագուները կապիկին բնորոշ ձայներ էին հանում Անգլիայի հավաքականի սևամորթ ֆուտբոլիստներ Էշլի Քոուլի և Էշլի Յանգի հասցեին: