▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոստոնի ահաբեկչության հեղինակների հորեղբայրը ներողություն է խնդրել հայերից

Ռուսլան Ցարնաևը` Բոստոնի ահաբեկչության ենթադրյալ հեղինակներ Թամերլան և Ջոհար Ցարնաևների հորեղբայրը, կապ է հաստատել the Mirror-Spectator-ի խմբագրության հետ՝ հայ համայնքից ներողություն խնդրելու համար:

Գրում է tert.am-ը, հղում անելով Mirror-Spectator-ը, որը հայտնում է, որ Ռուսլան Ցարնաևը հայ համանքից ներողություն է խնդրել Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ քննարկումների ընթացքում արված իր վերջին հայտարարությունների համար, որի ժամանակ նա հիշատակել է հայերին, մասնավորապես Միշա անունով մի հայի, ով վերջերս իսլամ է ընդունել:


«Հայաստանը շատ ուժեղ մշակույթ ունի, հետևաբար, ես ցանկանում եմ նշել, որ նրա (Միշայի) ազգային պատկանելությունը ոչ մի կապ չունի դրա հետ: Երանի, ես այդ երբեք ասած չլինեի», հայտարարել է Ցարնաևը:


Լրատվամիջոցներին արված նախկին հայտարարություններում Ցարնաևը, խոսելով վերջերս իսլամ ընդունած Միշայի մասին, ում անունը այժմ հաղորդվում է որպես Միխայիլ Ալահվերդով, հայտարարել էր, որ նա է «լվացել» Թամերլան Ցարնաևի ուղեղը և «զինել» ոչ մուսուլմանների հանդեպ ծայրահեղական գաղափարներով և շեշտել է, որ նա (Միշան) հայկական ծագում ունի:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին