«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արդեն մեկ ամիս է, ինչ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումը եւ դեռ որոշում չի կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին, թե դիմումի քննությունն ընթանում է, երբ կավարտի՝ դրա մոտավոր ժամկետների, հնարավոր արդյունքների մասին ոչինչ ասել չեն կարող:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ընկալվել, Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձեւ է»: «Բոշան դու ես»,-ի պատասխան՝ ասել էր Վիգեն Սարգսյանը:
Դատելով էթիկայի հանձնաժողովի դանդաղկոտությունից՝ դժվար չէ ենթադրել, որ իրականում այդպես նպատակ կա Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված դիմումը մոռացության տալու, ապա աննկատ, անաղմուկ մերժելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում