▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորիս Մոյիսեեւն իր հարսնացուի համար մեկուկես միլիոն դոլարով բնակարան է գնել

Հայտնի ռուս երգիչ Բորիս Մոյիսեևն իր հարսանացուի` Ադել Թոդի համար շքեղ նվեր է գնել: 60-ամյա երգիչը պատրաստվում է Ադելին հանձնել մեկուկես միլիոն դոլարով արժողությամբ աշխարհի ամենաբարձր երկնաքերում՝ Դուբայի «Բուրջ Խալիֆայում» (Խալիֆայի աշտարակում) գտնվող բնակարանի բանալիները:

Բնակարանը զբաղեցնում է մոտ 115մ2 տարածք եւ ունի երկու ընդարձակ ննջասենյակ եւ երկու սանհանգույց:

Մոյիսեևը, ով երբեք չի թաքցրել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, պատրաստվում է այդ շքեղ նվերը  հարսնացուին հանձնել Ամանորին.

«Դեկտեմբերի 20-ին մեկնելու եմ ԱՄՆ` Ադելի մոտ։ Մենք ցանկանում ենք այնտեղ տոնել Ամանորը։ Ընտանեկան նեղ շրջապատով կհավաքվենք տոնական սեղանի շուրջ, եւ հենց այդ ժամանակ էլ ես նրան կասեմ, որ մենք արդեն մեր սեփական փոքրիկ անկյունն ունենք։ Թող անակնկալ լինի նրա համար»:

Նշենք, որ Ադել Թոդն ԱՄՆ-ում է բնակվում և այնտեղ ոսկերչական բիզնես ունի: Զույգն արդեն 20 տարի ճանաչում է իրար. նրանք նույնիսկ 2010-ին հարաբերություններն օրինականացնելու ցանկություն ունեին, սակայն մտափոխվել էին, որովհետև չէին ցանկանում փաստաթղթային քաշքշուկների մեջ մտնել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին