▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորդյուժա․ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում տեղի ունեցած գործողությունը գնահատում ենք սադրիչ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունում առանձնահատուկ տագնապով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը:

ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին:

Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես կակտիվանա: Սակայն, վերջին շրջանում կրակի դադարեցման պայմանավորվածության պարբերական խախտումների մասին տարածաշրջանից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև զինծառայողների մահվանը հանգեցրած՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշում է Բորդյուժան:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին