ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարեց, որ քննարկում են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի, Վահե Էնֆիջյանի, Կորյուն Նահապետյանի...
Նա դեռ միտքը չէր ավարտել, երբ պատգամավորները սկսեցին ծիծաղել:
-Էլի սխալ ասեցի՞,-զարմացած հարցրեց Գալուստ Սահակյանը:
-Էնֆիաջյան,-հուշեցին նրան:
-Գիտեք, մի առաջարկ եմ անելու: Մեր ժողովուրդը սովորաբար անընդհատ անուններից է խոսում, կարծում եմ, որ բոլորս ինչ-որ մի պահի մեր ազգանունները պիտի հայերեն դարձնենք, լուրջ եմ ասում,-ասաց ԱԺ նախագահն ու շարունակեց միտքը՝ հայտնելով, որ քննարկում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը: