▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորին է հայտնի,որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց դարձել է կաշառակերության «ոստան հայոց»

Ապրում ենք մի երկրում ,ուր մարզի դատախազ է նշանակվում նախկին շարքային դատավորը.ամբողջ աշխարհում տեղի է ունենում հակառակը`դատախազներն են երազում լինել դատավոր,որովհետև դատավորն անկախ է ,ասենք ինքը կարող է ոչ միայն իրավական <<մուննաթ>> գալ դատախազի վրա,այլև դատավճիռ գրել,մինչդեռ դատախազը չի կարող հանդես գալ պատասխան <<մուննաթով>>: Իսկ դատավորը մեր երկրում եղած-չեղած մի հաշիվ է,ընդամենը բեմական զարդարանք,դատախազի`մեղադրյալից քամած փողերից տասանորդ ստացող:

Քաղաքի կենտրոնի բնակելի շենքերում հաճախ կարելի է հանդիպել շենքի վերին հարկերի այնպիսի երկաթյա դռների,որոնց վրա տեղադրված մետաղական վանդակաճաղերն արդեն խոսում են ՝ իրենք իրենց կուտակած հարստության մասին միամիտ ծակվող դատավոր-դատախազիկների մասին,որոնց աշխատավայրում կարելի է հանդիպել դեմքին իջած մեռելային սառնությամբ և այնպիսի պլպլան կոստյումներով,որոնցով անգամ չեն նախընտրում հուղարկավորվել զարգացած երկրների շարքային քաղաքացիները:

Արդեն բոլորին է հայտնի,որ վաղուց Հայաստանի Հանրապետությունը դարձել է կաշառակերության << ոստան հայոց>>:

Ամեն գործ մեր երկրի իրավական դաշտում դատախազ-դատավորների փոխարեն <<օրենքի շրջանակներում>> անում է փողը,որոշ դեպքերում՝ անկողինը: Վիճակն այքան ծիծաղելի է դարձել,որ եթե այսօր սպանության դատավարությանը ներկա գտնվեր սպանվածը և փաստեր,որ իրեն սպանել է այսինչ-այնինչ մարդը,ապա կաշառված դատավորա-դատախազակազմը նրանից կպահանջեր բավարար ապացույցներ բերել ,որ իրեն սպանել է այսինչ-այնինչ մարդը, և որ առհասարակ սպանություն տեղի է ունեցել:Նույն իրավիճակում հայտնվում է այսօր մեր երկրում բռնաբարված կինը,որը բավական չէ ֆիզիկա-հոգեբանական ծանր ճնշումների միջով է անցել,դեռ մի բան էլ քաջություն է ունեցել այդ մասին իրազեկել դատարանին՝ իր մեջ մի կերպ հաղթահարելով <<բա մարդիկ իմ մասին ինչ կասեն>> բարդույթը:Իսկ դատարանը դեռ կմտածի,իրոք դա բռնի կերպով է եղել,թե համաձայնությամբ՝ առանց տրամաբանելու,թե այսօր ո՞ր մի հայ աղջիկը կցանկանա իրեն վարկաբեկել և բռնաբարված խաղալ:

Մինչդեռ մեր այս օրինազանց ու կաշառված <<արդարադատութուն>> իրականացնող մարմիններն ավելի լավ են վերաբերվում հանցագործության պահին տուժած հանցագործի հետ՝ գոնե թողնում են լրիվ ապաքինվի,և ապա միայն հարցաքննություն կատարում կամ բերման ենթարկում բաժին:

 

Վահան Մարտիրոսյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին