Դերասանուհի Լիանա Վանոյանը ինստագրամյան իր էջում ներկայացնում է հումորային կոնտենտ՝ տեղադրելով զվարճալի հոլովակներ, որոնք միանգամից սիրվում և լայն տարածում են ստանում հանրության կողմից։ Այնուամենայնիվ, դերասանուհին պարբերաբար սոցիալական իր էջերում խոսում է նաև բավականին լուրջ խնդիրների մասին՝ բարձրաձայնելով կարևոր հարցեր։
Օրերս Լիանան ինստագրամյան իր էջի story բաժնում խոսել էր ինստագրամյան այսօրվա իրականության մասին՝ արտահայտելով իր անկեղծ կարծիքն ու վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ։
«Ինստագրամը թերթելուց մի պահ հասկացա, որ բոլորը տկլոր են, կարծես մրցավազք լինի կրծքի, հետույքի, թե ում մոտ ավելի լավ ստացվեց, մսի խանութի է նման, վիտրինա է… Ցույց տալ մերկ մարմինը մաքսիմալ տարբեր ռակուրսներից…
Հա ես հին եմ, հետամնաց եմ։ Ձեզ անչափահաս երեխաներ էլ են նայում այս հասարակության մեջ, որտեղ սեռաքաղցություն է… սահման կա ամեն բանի մեջ, տպավորություն է, հայտնվել եմ այլ կայքում…
Տպավորություն է, մարմնի առևտուր է, ու պորտֆոլիո է էջը, նոր հաճախորդներ գրավելու համար… Ես չեմ որոշում, որն է չափը, ամեն մարդ ինքն ունի չափի զգացում բոլոր հարցերում, բայց մեզ մոտ ազատություն բառը թյուրըմբռնում ունի լիքը հարցերում… Կհայտնվեն հիմա ինձ շատ բան բացատրողներ, անկեղծ հավես չունեմ, չփաթաթեք իմ վզին Ձեր խիստ կարևոր կարծիքը։ Սա իմ էջն է և սա իմ կարծիքն է, դուր չի գալիս, մի հետևեք»,- գրել էր դերասանուհին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիանան անդրադարձել էր նաև մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, որտեղ մայրը բռնության է ենթարկում անչափահաս դստերը՝ իր խոսքում, մասնավորապես, նշելով, որ ինքը չի հասկանում, թե ինչու՞ է վաղեմության ժամկետ ունեցող հոլովակը միայն հիմա հայտնվում համացանցում։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝