▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը միասնաբար լռում են մի կարեւոր ու շատ ակնհայտ իրողության մասին

Սիրելի բարեկամներս, նկատում եմ, որ լրատվական միջավայրն արդարացված կամ չարդարացված ամբողջությամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրվա հետ ինչ-որ հույսեր կապողները դժվար թե կարողանան հոդաբաշխ բացատրել, թէ հատկապես ինչ են սպասում։ Վախեցողներն էլ, չգիտեն, թե ինչից են վախենում...Եւ բոլորը միասնաբար լռում են մի կարեւոր ու շատ ակնհայտ իրողության մասին։ Զանգվածաբար իրենց ավանակի տեղ դնելով ճշմարտության առաքյալ լինելու հայտ են ներկայացնում:

Հանրության հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես ավելացնում եւ մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտությանը, ավելին՝ հեռանում ես Նրանից:

Եւ սա այն դեպքում, երբ ցանկացած մարդ գիտի, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում...

Բավարարվեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրեւ բերողը։ Բայց հետո կխոսեմ, ուղղակի պարտավոր եմ խոսել:

Այսօր ուզում էի ձեզ հայտնել, որ երկարատեւ ստուգումներից ու քննարկումներից հետո հոլանդական հայտնի երազումս բժշկական կենտրոնի մասնագետները եկան այն եզրակացության, որ ապաքինումս պետք է ընթանայ առանց վիրահատության՝ դեղորայքային եւ ֆիզեո կոչված վերականգնողական մարզումային աշխատանքներով։ Սա այն դեպքում, երբ մեր Հայաստանցի մասնագետները ի վերջո միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պետք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման ուրեւէ երաշխիք չի տրվում, որ կիլոգրամներով ցավազրկողներ եմ ընդունելու եւ գործընթացը տեւելու է մոտ երեք ամիս (գուցե եւ ավելի, ինչի մասին դեռ Երեւանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագետ Արտավազդ Սահակյանը)...

Հնարավորություն կա նաեւ մերձակայ Բելգիայի մասնագետներին լսելու եւ արդեն նախնական քայլեր արել եմ, բայց վաղը չէ մյուս օրուանից սկսելու են բուժումները։ Եթե նկատեմ, որ հատուկ որակ չեն ներկայացնում եւ հիմնական գործոնը ժամանակն է, ապա ամեն բան կթողնեմ ու կվերադառնամ Հայաստան:

Ամենայն բարիք բոլորիս ...

 

Պարույր Հայրիկյանի գրառումը

Ֆեյսբուք

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին