Իտալացի գիտնականները պնդում են, թե տղամարդիկ բնությամբ այնպես են ստեղծված, որ 20-45 տարեկանում կարող են օրական 5-10 սեռական ակտ իրականացնել: Այս կերպ ուժեղ սեռի ներկայացուցիչները պոտենցիալ «սեքս-գիգանտներ» են: «Եվ որտե՞ղ են այդ գիգանտները»` կհարցնեն կանայք: Ցավոք, ամեն ինչում մեղավոր է, այսպես կոչված, պրոգրեսը: Նստակյաց աշխատանքը, կյանքում քիչ շարժվելը, սթրեսները, շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը. այս գործոնները վատագույն կերպով են անդրադառնում տղամարդու պոտենցիայի վրա: Այդ պատճառով էլ սեռական ակտի միջին տևողությունը 4-20 րոպե է, իսկ հաճախականությունը` շաբաթական 1-3 անգամ:
Նրանք, ովքեր ցանկանում են սեռական ակտիվություն ունենալ երկար տարիներ, պետք է հաճախակի լինեն արևի տակ, քանի որ հենց արևի ճառագայթների ազդեցությամբ է օրգանիզմում ոչ միայն D վիտամին, այլև տղամարդկային տեստոստերոն հորմոնն առաջանում: Արևի տակ անցկացված մեկ ժամը օգնում է օրգանիզմում բարձրացնել տեստոստերոնի պարունակությունը 69 տոկոսով: