▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր նրանք, որ սիրում են Հայաստանը՝ հպարտ են նավի ղեկին նման նավապետ ունենալու համար. նամակ Իսպանիայից

Ագուադուլսե, Իսպանիա, 05 հուլիսի 2019 թ.
Նամակ ուղղված Վարչապետին 
Հայաստանի Հանրապետության Վարչապետին 
Մեծարգո Վարչապետ, հարգարժան Նիկոլ Փաշինյան. 
Մեկ տարուց ավելի է, ինչ դուք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվեցիք որպես Վարչապետ: Ես` որպես գրող և ինձ համարելով Հայաստանի բարեկամ, մի քանի տասնամյակներ ի վեր մոտիկից հետևում եմ ինձ այնքան հարազատ ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու տխուր  իրողություններին:
Հետևաբար քաջատեղյակ եմ, թե ինչ գործեր եք կյանքի կոչում և կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ բոլորս, ովքեր մտահոգ ենք այդ փոքրաքանակ, բայց և մեծ ժողովրդի ապագայով` հպարտ ենք ու գոհ այն ամենով, ինչ Դուք փորձում եք իրականացնել` նվիրաբերելով այդքան ջանք ու եռանդ: Ուզում եմ, որ իմանաք. Հայաստանի ճակատագրով մտահոգ աշխարհասփյուռ  բոլոր  մարդիկ հետևում են Ձեզ այն համոզվածությամբ, որ Դուք եկել եք օրհասական պահի` ստանձնելով Ձեր կարևոր առաքելության առաջ ծառացած վտանգները, մի բան որ Դուք մշտապես արել եք սկսած Ձեր քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից` վճռելով պայքարել իշխանական կոռուպցիայի դեմ, ԵՊՀ ընդունվելուց հետո որպես լրագրող սկսած Ձեր առաջին իսկ հոդվածներից` հրապարակավ մերկացնելով ստեղծված իրավիճակն այն համոզմունքով, որ արժեր վտանգել ամեն բան հանուն բարեկեցության և օրինականության, նույնիսկ իմանալով, որ միայնակ մարդու պայքարը  տիտանական էր լինելու եսամոլության, ընչաքաղցության, անբարոյականության և քաղաքական կոռուպցիայի վիշապների դեմ և հետևաբար հնարավոր էր ամեն ինչ  կորցնել,  հաղթելու շատ քիչ հավանականություն կար: Այևուամենայնիվ, հակառակ բոլոր կանխատեսումներին, հարգարժան Վարչապետ, Դուք հասնում եք Ձեր նպատակին, քանի որ վիթխարի առավելություն ունեք` ճշմարտությունը, բարոյականությունը, օրինականությունը և Հայաստանը Ձեր կողքին են ու Ձեր հետևորդը` վստահելով Ձեզ, որ մի օր վտանգին դեմ հանդիման մենակ պայքարելու որոշում էիք ընդունել:
Հայաստանի Ժողովուրդը, քաղաքացիների ահռելի մեծամասնությունը պատմական առումով այնքան էական ու խորհրդանշական այդ երկրի թե’ ներսում և թե’ նրա սահմաներից  դուրս վստահում է Ձեզ. համոզված` որ նախաձեռնեցիք իրականացնել այդ կարևորագույն առաքելությունը, առանց մտածելու անձամբ ձեզ սպառնացող վիթխարի վտանգների մասին:  Հայաստանի երկար ու փոթորկահույզ  պատմության վճռորոշ պահին շատ կարևոր է կրկին փրկել  նրան Չար ուժերից:
Հայաստանը վախկոտ մարդկանց երկիր չէ, երբեք էլ չի եղել այդպիսին, քանզի Ճակատագիրն է այդպես կամեցել, սակայն ովքեր հավատում են նրան, դույզն իսկ կասկած չունեն, որ այդ արտասովոր երկիրն ու այդ մեծ ժողովուրդը շատ փառավոր էջեր են գրելու  Մարդկության Պատմության գրքում:
Այդ իսկ պատճառով բոլորս, ովքեր սիրում ենք Հայաստանը, մենք հանգիստ ենք ու գոհ, որ նավի ղեկին  Ձեզ նման նավապետ է, ով անկաշառ է և հաստատակամ, ով իր  կյանքի ողջ ընթացքում ապացուցել է, որ իր միակ նպատակն է, որ Հայաստանը պատմության մեջ գրավի իր արժանավոր տեղը: Ոչ մի կասկած չունենաք, որ համայն աշխարհում ողջ սփյուռքահայությունը, և բոլորս, ովքեր մտահոգ ենք Հայաստանի ապագայով` սատարում ենք Ձեզ ու Ձեր երկրին:
Եվ հանուն այդ ամենի, վստահաբար շարունակեք Ձեր բարդ ու դժվարին գործը նույն կամքով և ամենօրյա եռանդով:
Շնորհակալություն այդ ամենի համար, Վարչապետ Փաշինյան, դույզն անգամ չկասկածեք,  Ձեր կատարած գործը փայլուն արդյունքներ կարձանագրի:
Իմ ջերմ ողջույնները Ձեզ  և Հայաստանի ողջ ժողովրդին:

Գ. Հ. Գուարչ Գրող

Իսպանացի գրող Գ. Հ. Գուարչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ է գրել՝ նշելով, որ Հայաստանից դուրս ապրող, բայց Հայաստանի կյանքի նիկատմամբ ոչ անտարբեր օտարերկրացիները Հայաստանի բնակիչների նման ուշադիր են եւ սրտացավ երկրում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, նաեւ շատ ուրախ են՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին տեսնելու համար:

Նամակն իսպաներենից թարգմանել է ԵՊՀ դասախոս Մերի Սուքիասյանը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Ագուադուլսե, Իսպանիա, 05 հուլիսի 2019 թ.

Նամակ ուղղված Վարչապետին 

Հայաստանի Հանրապետության Վարչապետին 

Մեծարգո Վարչապետ, հարգարժան Նիկոլ Փաշինյան. 

Մեկ տարուց ավելի է, ինչ դուք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվեցիք որպես Վարչապետ: Ես` որպես գրող և ինձ համարելով Հայաստանի բարեկամ, մի քանի տասնամյակներ ի վեր մոտիկից հետևում եմ ինձ այնքան հարազատ ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու տխուր  իրողություններին:

 Հետևաբար քաջատեղյակ եմ, թե ինչ գործեր եք կյանքի կոչում և կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ բոլորս, ովքեր մտահոգ ենք այդ փոքրաքանակ, բայց և մեծ ժողովրդի ապագայով` հպարտ ենք ու գոհ այն ամենով, ինչ Դուք փորձում եք իրականացնել` նվիրաբերելով այդքան ջանք ու եռանդ: Ուզում եմ, որ իմանաք. Հայաստանի ճակատագրով մտահոգ աշխարհասփյուռ  բոլոր  մարդիկ հետևում են Ձեզ այն համոզվածությամբ, որ Դուք եկել եք օրհասական պահի` ստանձնելով Ձեր կարևոր առաքելության առաջ ծառացած վտանգները, մի բան որ Դուք մշտապես արել եք սկսած Ձեր քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից` վճռելով պայքարել իշխանական կոռուպցիայի դեմ, ԵՊՀ ընդունվելուց հետո որպես լրագրող սկսած Ձեր առաջին իսկ հոդվածներից` հրապարակավ մերկացնելով ստեղծված իրավիճակն այն համոզմունքով, որ արժեր վտանգել ամեն բան հանուն բարեկեցության և օրինականության, նույնիսկ իմանալով, որ միայնակ մարդու պայքարը  տիտանական էր լինելու եսամոլության, ընչաքաղցության, անբարոյականության և քաղաքական կոռուպցիայի վիշապների դեմ և հետևաբար հնարավոր էր ամեն ինչ  կորցնել,  հաղթելու շատ քիչ հավանականություն կար: Այևուամենայնիվ, հակառակ բոլոր կանխատեսումներին, հարգարժան Վարչապետ, Դուք հասնում եք Ձեր նպատակին, քանի որ վիթխարի առավելություն ունեք` ճշմարտությունը, բարոյականությունը, օրինականությունը և Հայաստանը Ձեր կողքին են ու Ձեր հետևորդը` վստահելով Ձեզ, որ մի օր վտանգին դեմ հանդիման մենակ պայքարելու որոշում էիք ընդունել:

Հայաստանի Ժողովուրդը, քաղաքացիների ահռելի մեծամասնությունը պատմական առումով այնքան էական ու խորհրդանշական այդ երկրի թե’ ներսում և թե’ նրա սահմաներից  դուրս վստահում է Ձեզ. համոզված` որ նախաձեռնեցիք իրականացնել այդ կարևորագույն առաքելությունը, առանց մտածելու անձամբ ձեզ սպառնացող վիթխարի վտանգների մասին:  Հայաստանի երկար ու փոթորկահույզ  պատմության վճռորոշ պահին շատ կարևոր է կրկին փրկել  նրան Չար ուժերից:

Հայաստանը վախկոտ մարդկանց երկիր չէ, երբեք էլ չի եղել այդպիսին, քանզի Ճակատագիրն է այդպես կամեցել, սակայն ովքեր հավատում են նրան, դույզն իսկ կասկած չունեն, որ այդ արտասովոր երկիրն ու այդ մեծ ժողովուրդը շատ փառավոր էջեր են գրելու  Մարդկության Պատմության գրքում:

Այդ իսկ պատճառով բոլորս, ովքեր սիրում ենք Հայաստանը, մենք հանգիստ ենք ու գոհ, որ նավի ղեկին  Ձեզ նման նավապետ է, ով անկաշառ է և հաստատակամ, ով իր  կյանքի ողջ ընթացքում ապացուցել է, որ իր միակ նպատակն է, որ Հայաստանը պատմության մեջ գրավի իր արժանավոր տեղը: Ոչ մի կասկած չունենաք, որ համայն աշխարհում ողջ սփյուռքահայությունը, և բոլորս, ովքեր մտահոգ ենք Հայաստանի ապագայով` սատարում ենք Ձեզ ու Ձեր երկրին:

Եվ հանուն այդ ամենի, վստահաբար շարունակեք Ձեր բարդ ու դժվարին գործը նույն կամքով և ամենօրյա եռանդով:

Շնորհակալություն այդ ամենի համար, Վարչապետ Փաշինյան, դույզն անգամ չկասկածեք,  Ձեր կատարած գործը փայլուն արդյունքներ կարձանագրի:

Իմ ջերմ ողջույնները Ձեզ  և Հայաստանի ողջ ժողովրդին:

 Ագուադուլսե, Իսպանիա, 05 հուլիսի 2019 թ.

Գ. Հ. Գուարչ Գրող

Աղբյուր՝ armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին