▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ժամկետանց ձվերը ոչնչացվել են

 

Զատկին ձվի դեֆիցիտ չի լինի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Ըստ հաշվարկների՝ Հայաստանում Զատկին սպառվում է տաս միլիոն ձու եւ հիմա ձվի պաշարները բավարար են:
Խոսելով շուկայում հայտնաբերված ժամկետն անց ձվի մասին` Հ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը նշեց, որ պետական ծառայությունը երկու անգամ ձվի շուկայում դիտարկում է իրականացրել և առաջին դեպքում հայտնաբերել ժամկետանց 400 ձու, իսկ երկրորդ դեպքում՝ 4 860 հատ ձու:
«Բոլոր ժամկետանց ձվերը ոչնչացվել են»: 

«Բոլոր ժամկետանց ձվերը ոչնչացվել են»,-խոսելով շուկայում հայտնաբերված ժամկետն անց ձվի մասին` ասել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը,  նշելով, որ պետական ծառայությունը երկու անգամ ձվի շուկայում դիտարկում է իրականացրել և առաջին դեպքում հայտնաբերել ժամկետանց 400 ձու, իսկ երկրորդ դեպքում՝ 4 860 հատ ձու:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին