Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։ Համալսարանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաև ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Կարդացեք նաև՝ ՀՀ քաղաքացիները պիտի մի քանի օտար լեզվի տիրապետեն. այս շարքում ռուսերենն ունի կարևոր նշանակություն.Նիկոլ Փաշինյան
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հանձնում Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի շրջանավարտների դիպլոմները