▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ձվերը լցված էին մեկ զամբյուղի մեջ. հիմա դրա պատասխանն ենք ստանում.ՀՀԿ պատգամավոր

 

Մենք պետք է բյուջեին անդրադառնանք և՛ տնտեսական, քաղաքական, ներքին և արտաքին գործոնները հաշվի առնելով: Այսօր,  հանգամանքների բերումով մեր տնտեսության արտաքին մարտահրավերներն ավելի խիստ ու անկանխատեսելի են: Երկու հիմանական շուկա ունենք.Եվրամիություն, որտեղ արտահանում ենք մեր հանքահումքային կարողությունները և Ռուսաստան, որտեղ հիմանականում գյուղմթերք  է արտահանվում: Ժամանակին մեր արատահնողները հարմարավետ էին իրենց զգում Ռուսասատնում, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ վաղը չէ մյուս օրը ռուսական շուկան կարող է ոչ նպաստավոր դառնալ ու չէին մտածում այլ շուկաներ փնտրելու մասին: Արդյունքում բոլոր ձվերը լցված էին մեկ զամբյուղի մեջ: Մենք հիմա դրա պատասխանն ենք ստանում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պետական բյուջեի մասին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը:
Բայց, նրա խոսքով, իշխանությունները նույնիսկ դժվար տնտեսական պայմաններում չեն ցանկանում կրճատել սոցիալական ծրագրերը:
Անդրադառնալով ՀՀ պետական պարտքի ավելացման և ընդհանրապես պետության կողմից պարտք վերցնելու խնդրին` Խոսրով Հարությունյանը նկատեց. «Պարտք վերցնելը վտանագավոր չէ. խնդիրը այն ճիշտ սպասարկելու կարողությունն է, այսինքն` մենք պետք է ձևավորվենք պարտքը սպասարկելու ճիշտ ունակություններ` ներդրումեր կատարելով եկամտաբեր ոլորտներում»: 

«Մենք պետք է բյուջեին անդրադառնանք տնտեսական, քաղաքական, ներքին և արտաքին գործոնները հաշվի առնելով: Այսօր,  հանգամանքների բերումով մեր տնտեսության արտաքին մարտահրավերներն ավելի խիստ ու անկանխատեսելի են: Երկու հիմնական շուկա ունենք.Եվրամիություն, որտեղ արտահանում ենք մեր հանքահումքային կարողությունները և Ռուսաստան, որտեղ հիմնականում գյուղմթերք է արտահանվում: Ժամանակին մեր արտահնողները հարմարավետ էին իրենց զգում Ռուսաստանում, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ վաղը չէ մյուս օրը ռուսական շուկան կարող է ոչ նպաստավոր դառնալ ու չէին մտածում այլ շուկաներ փնտրելու մասին: Արդյունքում բոլոր ձվերը լցված էին մեկ զամբյուղի մեջ: Մենք հիմա դրա պատասխանն ենք ստանում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պետական բյուջեի մասին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը:

Բայց, նրա խոսքով, իշխանությունները նույնիսկ դժվար տնտեսական պայմաններում չեն ցանկանում կրճատել սոցիալական ծրագրերը:

Անդրադառնալով ՀՀ պետական պարտքի ավելացման և ընդհանրապես պետության կողմից պարտք վերցնելու խնդրին` Խոսրով Հարությունյանը նկատեց. «Պարտք վերցնելը վտանագավոր չէ. խնդիրը այն ճիշտ սպասարկելու կարողությունն է»: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին