▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակիչներն ահազանգում են. անօրինական հողահատկացումներ են կատարվել

Մենք ` Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 բազմաբնակարան շենքի բնակիչներս պայքարում ենք պաշտոնատար անձանց կայացրած հերթական անօրինական որոշման դեմ: Քաղաքապետարանը տվել է շինարարության թույլտվություն մեր շենքի հետնամասում 10 մետր հեռավորության վրա կառուցելու հերթական ավտոսպասարկման կամ ավտոլվացման կետ՝ առանց հանրային քննարկման, առանց բնակիչներիս կարծիքը հաշվի առնելու:
Կառուցվելիք շինությունը ամբողջությամբ կխախտի անվտան¬գության նորմերը, քանի որ միակ փոքր հողահատվածն է մնացել, որով արտակարգ իրավիճակների (Աստված մի արասցե հրդեհ, երկրաշարժ և այլն) ժամանակ հնարավոր է մոտենալ շենքին հետնամասից, հակառակ դեպքում՝ նման իրավիճակներում մարդկանց փրկելու և տեղափոխման աշխատանքները շատ կդժվարանան ու կարժենան մեր կամ մեր հարազատների կյանքերը:
Մենք (շուրջ 30 բնակիչ) արդեն բողոք դիմում ենք ներկայացրել գրթե հնարավոր բոլոր գերատեսչություններին, քաղքական և հասարակական կազմակերպություններին: Սակայն ․․․․․․․․․ անկախ պատասխաներից դեռևս պայքարը ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՉԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ:
Գրեթե մեկ ամիս առաջ, մեր թաղապետարանի անտրամաբանական մոտեցմամբ, արմատախիլ արվեցին ևս 6 պտղատու ծառեր (արդեն պտուղներով)՝ մեկ այլ «ապահով» տեղ տեղափոխելու նպատակով: Հետագա ծառահատումները կանխվեցին ուղղակի էքսկավատորների դեմ նետվելու և տարբեր ատյաներ դիմում- բողոքներ գրելու պատճառով: Սակայն խնդիրը դեռևս արմատապես լուծված չէ և կարիք կա նախապատրաստվելու, պաշտպանվելու և պայքարելու:
Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու մասնակցությունը՝ մեր ձայնն ավելի լսելի դարձնելու՝ դադարեցնելու համար վերոնշյալ շենքի դիմաց, Դավիթաշեն 46/3 հասցեում Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը և վերանայել քաղաքապետի հողհատկացման որոշումը, քանի որ մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել:
Կատարված հողահատկացումնեը անօրինական են, քանի որ կատարվել են առանց հանրային քննարկումների և բնակիչներիս հետ համաձայնեցման, բացի այդ արդեն առկա շինություններն իսկ իրենց աղմուկով չարիք են շենքի բոլոր բնակիչների համար:
Ինչո՞վ կարող եք օգնել մեր ՊԱՅՔԱՐԻՆ, խնդրում եմ արձագանքեք:

Վարդան Բլբուլյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին