▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակարաններ են հատկացվել Երևանի նախկին քաղաքապետին ու անվանի արվեստագետին

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը գումարվեց մարտի 19-ին։ Ըստ օրակարգի, ավագանու անդամների քվեարկությամբ հաստատվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին, ինչպես նաև Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Հովհաննեսի Մուրադյանին և նրա կնոջը՝ Նինել Արամի Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշումները։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին