Հոկտեմբերի 8-ին գումարված Երևանի ավագանու ատահերթի նիստում հավանությանն են արժանացել Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր Վարթուհի Վարթերեսյանին/ անուն-ազգանունն՝ ըստ անձնագրի է/ և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Էվելինա Շահիրյանին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին, Գյումրիի պատվավոր քաղաքացի, խորհրդային իշխանության տարիներին 9 տարի ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած Դոնարա Հարությունյանին սեփականության իրավունքով բնակարաններ անհատույց օտարելու (նվիրելու) մասին առաջարկությունները: Ավագանու որոշմամբ բնակարաններ են նվիրաբերվել նաև հերոսուհի մայրեր Հասմիկ Մկրտչյանի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, ինչպես նաև պետական և ռազմական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին: Ավագանու որոշմամբ սեփականության իրավունքով բնակարաններ են նվիրաբերվել 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանի և մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքներին:
Կարդացեք նաև՝ Լևոն Արոնյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի. Կոչում ստացածներից բոլորի անունները