ՀՀԿ գործադիր մարմնում քննարկվել է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, մասնավորապես, հայտարարել է. «Հարցերը բավականաչափ կարեւոր են ՀՀ իշխանությունների համար, եւ խնդիրը ոչ միայն 6-7 դրամներն են։ Բնականաբար, ոչ մեկս չենք ցանկանում թանկացում։ Խնդիրը ավելի գլոբալ է։ Խնդիրը չարաշահումների մեջ չէ։ Այդ 7 դրամի մեջ հստակ է, որ որեւէ չարաշահում ներառված չէ»:
«Մենք շատ հարգալից ենք վերաբերվում մեր քաղաքացիների խաղաղ ելույթներին, բոլոր գործընթացները պետք է լինեն խաղաղ ճանապարհով»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովն ու նշել, թե իշխանությունները ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ն ունենա հնարավորինս կայուն էներգետիկ անվտանգության համակարգ, որի որոշումները ավելի ընկալելի լինեն հասարակության համար: