▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բլոգեր Չախոյանի մասին որևէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել․․․»․ Ավինյան

«Լրատվականներից մեկը որոշակի արձանագրումներ էր իրականացրել նստարանների մասով, ինչո՞ւմն էր խնդիրը»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել, որ տեռասային տախտակների փոխարեն ավելի էժան տախտակներով ենք արել: Փաստաթղթավորված ամեն ինչը կա, նույն տախտակը, ինչը օգտագործվել է, նույնպես հավասարեցված է ու հանդիսանում է տեռասային տախտակ, մաքուր փայտից է, ավելի թանկ, քան նշվածը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը: Քաղաքապետն արձագանքեց. «Բլոգերի մասին որևէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել այդ մասին»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Լրատվամիջոցը հավելել էր, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին