▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկական համալսարանը «տոկոսի տակ է».«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթեթին հայտնի է դարձել, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015թթ. ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագրեր։ Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման եւ շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար։ 

Ուշագրավն այն է, որ ձեւակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը եւ կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդամենը 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով։ Ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն։ Ու այս վարակային պատմությունների հիմքը դրվել է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի օրոք, որը բուռն շարունակություն է ունեցել ներկայիս ռեկտոր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պրոտեժե Միքայել Նարիմանյանի օրոք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին