Armtimes.com-ը գրում է. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր եւս մեկ բջջային հեռախոս տրամադրել նախարարությանը։ Բջջային հեռախոսը, ըստ նախագծի, նախատեսված է ԱԳ նախարարի առաջին տեղակալի համար։ Նոր հեռախոսի պահանջարկը Շավարշ Քոչարյանը բացատրեց ԱԳՆ նախարարի տեղակալի նոր հաստիքի ավելացմամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանին այս հայտարարությունը զարմացրեց եւ դիմելով աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց. «Ես ասել էի, որ որոշումները պետք է ապակենտրոնացնել»: Այս հարցն անգամ կոմիտեի մակարդակով չպիտի քննարկվի»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում