yerkir.am-ը գրում է. Երեկվանից Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանրապետության լավագույն բժիշկներից կազմված մասնագիտական հանձնաժողովի կողմից հետազոտվում է օրեր առաջ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած` 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Լրագրողների հետ զրույցում հիվանդանոցում գտնվող Հակոբը հայտնել է, որ սթրեսային վիճակում է, և ժամանակ է հարկավոր` իրականություն վերադառնալու համար:
Զինծառայողի սթրեսային վիճակի մասին խոսել է նաև հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը: «Նրա մոտ առկա է երկարատև սթրեսային վիճակ, ինչի արդյունքում լինում են տարբեր երևույթներ` ճնշման տատանումներ, ընդհանուր թուլություն և այլն: Նրա մոտ հայտնաբերվել է նաև քթի միջնապատի ծռվածություն, շնչառության և տեսողության խանգարում, ախտորոշվել է քրոնիկական բրոնխիտ»,-ասել է բժիշկը և հավելեց, որ մի քանի տարի է հարկավոր , որպեսզի նա բուժվի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում