Լրագրողներն այսօր ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի ու որդու հարսանիքի հետաձգման մասին, ով ասաց.
«Այո՛, Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է, խնդիրը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկը գտնվել է և վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Պատգամավորը խուսափեց խոսել կոնկրետ հիվանդության մասին: Ինչ վերաբերում է հարսանիքին՝ ասաց, որ որևէ տեղեկություն չունի:
Անի Կարապետյան