▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիոզուգարանասեր ազգընտիրները փորձում են խեղդել ազատ արտահայտվողների ձայնը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` շրջանառության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին:

Ֆեյսբուքում չեն դադարում քննարկումները, որոնք, հիմականում, քննադատություն են պարունակում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ: 

Գարիկ Պետրոսյանն, այս առիթով, մասնավորապես, գրել է. «Այսօր ազգի համար ամենաօրհասական խնդիրը լուծվում է ֆեյք խորհրդարանի կողմից. ուղղակի այս խելոքները չեն հասկանում, որ անկախ ֆեյքերն ու լուրջ կայքերը մի քանի ակնթարթում օրինական հակահարված կտան մեր մտքի գիգանտներին:

Բիոզուգարանասեր ազգընտիրները փորձում են մեկ անգամ ևս խեղդել ազատ արտահայտվողների ձայնը.Մի փոքրիկ նկատառում`գուցե ոչ բոլորը, բայց լուրջ օգտատերերը հասկանում են, թե որ ֆեյքն է իրական, որը` ներդրված: Իմիջիայլոց, եթե վաղը լուրջ ֆեյքերը անվանափոխվեն որպես բելգիացի Ասատուր Ասատուրյանի, կամ գերմանացի Պեշիկթաշ Պեշիկթաշիլյանի ու տեղում դառնան բոլոր կայքերի խմբագիրների ամենամանկության ընկերները, ինչ եք անելու: Բյուջեից մի 200000000 գումար եք հատկացնելու, որ գնաք ԵՎրոպա ու դատի տաք Պեշիկթաշիլին, երբ նա նյութ գրի ասենք ձեզանից մեկի մորաքրոջ թումբանների մասին:

Չստացված օրենքների հեղինակներ` արգելեք հայհոյախառն քոմենթները, անձնական վիրավորանք պարունակող օրենքները, բայց մի սպանեք ազատ արտահայտվողների իրավունքները»

Հիշեցնենք, որ  օրենքի համահեղինակները  վստահեցրել են, որ ամենևին չեն ցանկանում սահմանափակել լրագրողների խոսքի ազատությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին