▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Bild. «Չելսին» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիծառայություններով, հաղորդում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն լոնդոնցիները նախորդ տարի արդեն փորձ են արել ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին` առաջարկելով «Բորուսսիային» 60 մլն եվրո: Այժմ անգլիական ակումբը պատրաստ է նոր առաջարկով դիմել գերմանացիներին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսսիայի» հետ ավարտվում է 2017թ.-ի ամռանը և կողմերը դեռ նոր համաձայնագրի շուրջ պայմանավորվածության չեն եկել: Ավելի վաղ նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենթուսը»:

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին