▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիլան և Պելագեյա... սիրավե՞պ, թե՞ պարզապես համբույր

Վերջին շաբաթվա ընթացքում երգիչ Դիմա Բիլանը կարծես թե որոշել է իր երկրպագուներին և, առհասարակ, իրեն հետևողներին մշտապես զարմացնելու առիթ տալ: Երբ օրեր առաջ երգիչն իր միկրոբլոգում տեղադրել էր իր նոր տեսահոլովակի լուսանկարները, որոնցում նա հանդես էր եկել փեսացուի կերպարով, մարդիկ կարծել էին, թե նա ամուսնացել է: Իսկ այժմ էլ նոր լուսանկարներ են հայտնվել, որոնցում, համենայն դեպս, այնպիսի տպավորություն է, որ նա համբուրվում է հայտնի ռուս երգչուհի Պելագեյայի հետ: Ի դեպ՝ լուսանկարներն արված են «Голос. Дети» նախագծի տաղավարում, որտեղ նրանք երկուսով, հայտնի պրոդյուսեր և երգահան Մաքսիմ Ֆադեևի հետ միասին, հանդես են գալիս մարզչի դերում:

«Մի փոքր ինտրիգ»,- լուսանկարները մակագրել է Բիլանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին