«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է հետևյալ հայտարարությունը.
Լրագրողներից մեկի հարցին տված իմ պատասխանին թյուրիմացություն է հաջորդել, որի հետևանքով անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները:
Վրաստան վերադառնալու և քաղաքականության ու ընտրություններին մասնակցելու հարցին, ես հանգամանալից պատասխան եմ տվել, սակայն թերթում է հայտնվել դրա միայն մի մասը` կտրված ենթատեքստից եւ աղավաղված, որն էլ ամբողջովին խեղաթյուրել է համատեքստը:
Ես լրագրողի հարցին ընդգծված նշել եմ, որ հիացած եմ հայերի և հրեաների հատուկ շնորքով, որ նրանք կարողանում են աշխարհի քաղաքացի լինել, նրանք ամենուրեք հաջողակ են որտեղ էլ որ ապրեն, և ուժեղ սփյուռք ունեն:
Իսկ ստացվել էր այնպես, որ ես զարմացած եմ, որ հայերը ապրում են այստեղ, երբ կողքին իրենց հայրենիքն է:
Նաև ցանկանում եմ նշել, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները հավասար են` անկախ իրենց էթնիկ ծագումից: Սա երաշխավորված է Սահմանադրությամբ և իմ անձնական կարծիքն է:Վրաստանը բազմազգ երկիր է և այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքը