A1plus.am-ը գրում է. ԱԺ-ում այսօր ՀԾԿՀ 2016թ. ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային աուդիտի համաձայն՝ ՀՀ սպառողներից էլեկտրաէներգիայի վարձավճարի հավաքագրումը հասնում է 94 տոկոսի եւ ԱՊՀ ոչ մի երկրում չկա նման ցուցանիշ. «Բիբինը մեր փողերը հավաքել է ու մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարելու փոխարեն, եկել, մեր դուռը կտրել ու, ըստ էության, շանտաժ է անում, թե ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկվի, քանի որ ամբողջ գումարը տալիս եմ ռուսական ու ամերիկյան կապիտալով ընկերություններին: ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞, այսքան չթանկացեք, այնքան թանկացնե՞ք, մի հատ էլ վիզ է ծռում: Ռուս-ամերիկյան դավադրություն է՝ էներգետիկ համակարգը սնանկացնելու համար, հետո էլ ասում եք՝ չքաղաքականացնել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում