▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիբինը պնդում է, թե այնքան աշխատավարձ չի ստանում, որքան ասում են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր քննարկել է էեկտրաէներգիայի թանկացման հարցը:

Նիստում սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար կսահմանվեն հետևյալ սակագները. 1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ, 2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ, 3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ:

Քննարկման ժամանակ Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրեն Եվգենի Բիբինը խոսել է  ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատավարձերից:

Հիշեցնենք, որ բազմիցս նշվել է, որ միջին աշխատավարձը այնտեղ կազմում է ավելի քան 200 հազար դրամ, իսկ ղեկավարները ստանում են ամսական մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ: Բիբինը հայտարարել է, թե իրենց աշխատավարձը միջինը 200 հազար դրամ է կազմում՝ ներառյալ հարկերը, կարծում է, թե նման ընկերության համար  նման աշխատավարձը բարձր չէ, հետո նաև հավելել է, թե ունեն որակավորված աշխատակիցներ, ովքեր ավելի շատ են ստանում:

Նիստի ընթացքում Եվգենի Բիբինը անհրաժեշտություն է համարել իր աշխատավարձի մասին հարցին պատասխանել՝ հայտարարելով, թե այն, ինչ գրում են ԶԼՄ-ները, իրականության հետ ոչ մի առնչություն չունի, թեեւ կցանկանար, իհարկե, նման աշխատավարձ ստանալ: Սակայն նա նախընտրել է  չասել, թե կոնկրետ ինչքան աշխատավարձ է ստանում, միայն նշել է, թե իրենց խնդիրն է աստիճանաբար բարձրացնել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին