Asekose.am-ին հայտնի է դարձել, որ, վաղը, փետրվարի 13-ին, 12.00-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի և ԲՀԿ խորհրդարանական խմբակցության համատեղ նիստ:
Բնականաբար, համատեղ նիստի հիմնական թեման լինելու է ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը, որում ՀՀԿ ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական կյանքին ու նաև բավական կոշտ գնահատականներ տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը: