Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն մի քանի օր է «Շրջանառության հարկի մասին» չարչրկված օրենքից խոսելիս իշխանավորներն ակնարկում են թե իբր ԲՀԿ-ն դեմ է իր իսկ կողմից քվեարկած օրիանագծին: Այս թեմային են լծված բազմաթիվ ֆեյսբուքյան յուզերներ, որոնք օրական մի քանի գրառում «նվիրում են» այս թեմային` իրենք էլ չտիրապետելով խնդրին ու իրադարձություններին:
Այսօր էլ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հարցազրույց է տվել կայքերից մեկին և էլի նույն ապատեղեկատվությունը: Իսկ խնդիրը այն է, որ ՀՀԿ խոսնակի ու Ֆեյսբուքյան գրչակների կողմից ներկայացվում է ոչ ամբողջական տարբերակը խնդրի, քանի որ այն, ինչ իրականում կա, իրենց ձեռք չի տալիս բարձրաձայնել: Չեն ուզում բարձրաձայնել, որ ԲՀԿ-ն իրականում կողմ է քեվարկել օրենքին առաջին ընթերցման ժամնանակ, ՊԱՅՄԱՆՈՎ, որ օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ պետք է կատարվեն փոփոխությունները, որոնք արդեն իսկ այ օր պահանջում են ՓՄՁ ներկայացուցիչները:
Սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այդ փոփոխությունները չեն իրականացվել, (ինչին գումարվել է նաև ՓՄՁ ներկայացուցիչների ակտիվ բողոքը), ինչ պատճառով էլ ԲՀԿ-ն դեմ է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին: Իսկ ՀՀԿ-ակաները այն, սովորության համաձայն, անցկացրել են միանձնյա ու հիմա էլ օրենքի մասին խոսելիս փորձում են շահարկել դիրքորոշումը:
Բավական է, որքան շարմազանովներն ու կարենավագայններն ու մյուսները փորձում են իրերը ներկայացնել այնպես, ինչպես ձեռնտու է իրենց հարազատ կուսակցությանը` այլ լույսի ներքո, փորձելով թեթևացնել իրենց ծանր մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում: Նրանք վաղուց արդեն չեն հասկանում մի պարզ բան, որ իրենց ստերով չեն կարող կերակրել սոված ժողովրդին:
Ստեր հորինելու ու տարածելու փոխարեն ավելի լավ է մտածել հասարակությանը հուզող խնդիրների մասին ու ընդունել, որ այսօր ունենք այլևս վերջնականորեն ավերված տնտեսություն, որտեղ մանր ու միջին բիզնեսից ուզում են հացի վերջին կտորը խլել, որ ունենք փտած պետական կառավարման համակարգ, որոնք համալրված են լիսկաներով, ու ունենք շարամազանովներ, որոնք ողջ օրը զբաղված են անիմաստ ու սուտ ճառեր ասելով: