▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ի նոր հասցեն՝ ՀՀԿ-ի ետեւը,Դաշնակցության դիմաց,«Ազգի» տակը

Armtimes.com-ը գրում է. Նկարներում պատկերված է Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ նոր կենտրոնական գրասենյակը: Այն գտնվում է ՀՀԿ գրասենյակի ետեւում, Դաշնակցության գրասենյակի դիմաց, «Ազգ» օրաթերթի ներքեւում: Գրասենյակը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, կորած էր փոշու մեջ, այս ու այն կողմում էին ցրված տարբեր առարկաներ: Կային մի քանի տուփեր, որոնցով, ամենայն հավանականությամբ, տեխնիկա կամ շինանյութ էր բերվել տարածք, կար նաեւ փայտե մի պահարան, որի մեջ մի քանի հին լարային հեռախոսներ էին:

«Ամենաբարեկարգ» սենյակում կար սեղան, ՀՀ քարտեզ, մի քանի փոշոտ աթոռ եւ հագուստի համար նախատեսված կախիչ, դրա կողքին գտնվող սենյակը ամբողջովին դատարկ էր, հատակում կային քարեր, իսկ լույսի ջահը կոտրված էր: Մեկ այլ սենյակ՝ ընդհանրապես դուռ չուներ, փոխարենը՝ այդ սենյակի դիմաց լցված էր քարերի կույտ: Գրասենյակը չունի պահակ կամ անվտանգության աշխատակից, ու ընդհանրապես՝ դժվար էր կռահել, որ այն համարվում է կուսակցության գրասենյակ՝ չկար ոչ մի տարբերանշան: ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը մեզ տեղեկացրեց, որ գրասենյակն ունի վերանորոգման կարիք, ու հույս հայտնեց, որ 10 օր անց արդեն կսկսեն աշխատել այնտեղ: Բաբայանը չմանրամասնեց, թե ի՞նչ միջոցներով է վերանորոգվելու գրասենյակը. «Կարծում եմ՝ այդ հարցը անտեղի է, դա իմ ոլորտից չէ»,- ասաց նա:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին