Armtimes.com-ը գրում է. ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների պաշտոնական առաջին հանդիպումն ավարտվել է: Այն կայացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի գինու, օղու կամբինատ»,-ի շենքում գտնվող գրասենյակում (ԲՀԿ-ի նախկին գլխավոր գրասենյակ):
Հանդիպման վերաբերյա կայքը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, արդեն ավարտվե՞լ է հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Տարածքային կառույցների կազմակերպչական հարցեր:
-Հանդիպմանը եղել են միայն ԲՀԿ քաղխորհրդի անդամները՞:
-Եղել են տարածքային կառույցների ղեկավարներն ու կուսակցական պատգամավորները:
-Այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչ չի՞ եղել:
-Ոչ, սա առաջին հանդիպումն էր:
-Որտե՞ղ եք հանդիպել՝ ԲՀԿ նախկին գրասենյակո՞ւմ, թե նոր գրասենյակում:
-Կուսակցության նախկին գրասենյակում:
-Դաշինքների հետ կապված հարցեր քննարկե՞լ եք, ո՞ւմ հետ եք համագործակցելու, Ծառուկյանն ի՞նչ ասեց:
-Պարոն Ծառուկյանն ասեց, որ բաց ենք բոլորի համար:
-Լիազորվա՞ծ են արդեն մարդիկ, որոնք պետք է բանակցություններ վարեն:
-Նման հարց չի քննարկվել՝ լիազոր լինել ու չլինելու: Ասեց, որ բաց ենք բոլորի հետ համագործակցելու:
-Կա՞ քաղաքական ուժ, որի հետ ԲՀԿ-ն չի համագործակցի:
-Նման հարց չի բարձրաձայնվել:
-Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ղեկավարի պարտականությունները ստանձնե՞լ է, այս հարցը ո՞նց է կարգավորվում:
-Ի՞նչ է նշանակում կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել:
-Հիմա կուսակցությունը Նաիրա Զոհրաբյա՞նն է ղեկավարում, թե Գագիկ Ծառուկյանը:
-Կուսակցության ղեկավարն այսօր Նաիրա Զոհրաբյանն է, կուսակցության առաջնորդը միշտ եղել ու մնացել է Գագիկ Ծառուկյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում