«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռեւս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն։
Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում մտահոգություն ունեն, որ եթե դաշինքում քվեարկությունը ազատ թողնեն, մեծամասնությունը կողմ է քվեարկելու, եւ այս դեպքում կստացվի դաշինքը, այսպես, թե այնպես, ոչ թե ընդդիմադիր է, այլ իշխանամետ։ Դրա համար նպատակահարմար են գտել միասնական որոշման արդյունքում կողմ քվեարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում