▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Արամ Մանուկյանը հասարակության գիտակից հատվածի մեջ չի մտնում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին իրադարձություններին.

''Գիտեք, հարթակից մարդուն հայհոյելը, անձնական վիրավորանքներ տալը հերոսություն չէ: Վստահ եմ, որ հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հենց այդպես էլ մտածում են, այդպես է մտածում հասարակության գիտակից հատվածը: Մենք խնդիր չենք դրել՝ վիրավորել, հայհոյել: Ո՞րն է դրա իմաստը: Մենք լուրջ խնդիրներ ենք դնում: Մենք խնդիրնե՛ր ունենք լուծելու: Պետության և ժողովրդի առաջ ծառացած շատ կոնկրետ խնդիրներ:
Մենք առաջիկայում ուղղակի պարտավոր ենք գնալ սառը հաշվարկած քաղաքական օրակարգի և քաղաքական ձևակերպումների ճանապարհով'':

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Եռյակի հանրահավքում ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն էր անձնական վիրավորանքներով հագեցած ելույթ ունեցել: Ակնհայտ է, որ Հովհաննսիյանի շուրթերով ԲՀԿ-ն մեսիջ ուղարկեց իշխանությանը: Ինչպես և ակնկալվում էր, Եռյակում ի հայտ են գալիս ոչ միայն գաղափարական, այլ նաև արժեքային հստակ տարաձայնություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին