«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն պատճառ է դառնալու նաեւ մի շարք «աշխատատեղերի» վերաբացման։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ԲՀԿ-ական ֆեյքերի բանակը, որը անցած տարվա փետրվարի հայտնի դեպքերից հետո անգործ էր մնացել, կրկին վերազինվել է։
Ընդ որում ֆեյքերին հստակ հրահանգ է տրված ավելի զգոն լինել, քանի որ հայտնի դեպքերից հետո Ծառուկյանի վերադարձը մեղմ ասած՝ քննադատողների պակաս չի լինելու, հետեւաբար պետք է մանրազննին աչքի անցկացնել մամուլի բոլոր հրապարակումները եւ չխնայել որեւէ մեկին, ով կփորձի «անզգույշ» արտահայտվել Ծառուկյանի հասցեին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում