▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական ԵԿՎՈՐ ՋԱՀԵԼՆԵՐԻ և ՀՆԵՐԻ տարանջատումը

«Իրատես de facto» թերթի՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կուսկցության երիտթեւում գործում են մի քանի խմբավորումներ։ 

«Առանձին թեւ է Տիգրան Ուրիխանյան-Վահան Բաբայան երկյակն իր համախոհներով, իր առանձին կաստան ունի Վահե Էնֆիաջյանը։ ԵրիտԲՀԿականների շրջանում առանձնահատուկ տարանջատում կա հին ու նոր՝ եկվոր ջահելների միջեւ։ Հներն իրենց մի տեսակ բարձր են դասում՝ վերեւից նայելով իրենց նորագիր կուսակիցներին։ Ընդ որում, այդ տարբեր թեւերում առկա են հստակ տարաձայնություններ։

Երիտասարդ ԲՀԿ-ականները դժգոհ են նաեւ, որ ավագ կուսակիցներն իրենց չեն ներգրավում քաղաքական կոնսուլտացիաներում եւ, ընդհանրապես, անհաղորդ են թողնում քաղաքական մանրամասներին։ Մի խոսքով, ջահելները հայտնվել են խաղից դուրս վիճակում»,- գրում է թերթը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին