Նոր Օռլեանում օրերս կայացած «Super Bowl 2013» ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության ժամանակ Բեյոնսեի ելույթն ու արտաքին տեսքը դեռևս քննարկումների կիզակետում են: Այսօր լրատվամիջոցներն ու երգչուհու բազմաթիվ երկրպագուները քննարկում են նրա քիթը` նշելով, որ Բեյոնսեն, ամենայն հավանականությամբ, դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը: Այս մասին գրում է Բրավո.am-ը:
Նմանատիպ խոսակցություններ վաղուց են շրջանառվում. այս երգչուհու քիթն այլ տեսք ունի դեռ 2005 թվականից առաջ արված լուսանկարներում: Իսկ նրա ներկայիս արտաքին փոփոխությունները, հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, շատերին չեն գոհացնում:
Բեյոնսեի գործակալներն էլ, ի դեպ, փորձում են համացանցը «մաքրել» «Super Bowl 2013»-ի ժամանակ արված լուսանկարներից: Դրանք հեռացնելու խնդրանքով նրանք դիմել են կայքերից մեկի խմբագրին, ինչը հակառակ արդյունք է տվել:
Այս թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնել Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, պլաստիկ վիրաբույժ Ջեֆրի Սպիգելը.«Կարծում եմ` նա բարակացրել է քիթը և փոքր-ինչ իջեցրել ծայրը: Երգչուհին շքեղ տեսք ունի»:
Բայց կան մարդիկ, որոնք համարում են, թե Բեյոնսեն ընդամենը դիմել է դիմահարդարման միջոցով կերպարանափոխման վարպետ Քիմ Քարդաշյանի օգնությանը: