Որոշ ժամանակ առաջ համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Բեյոնսեն և Ջեյ Զին սպասում են իրենց երկրորդ երեխային: Երկար ժամանակ ոչ մեկնաբանություն չտալուց հետո օրերս երգչուհին հրապարակել է լողազգեստով իր լուսանկարները` այդ կերպ հերքելով իր հղիությանը վերաբերող բոլոր խոսակցությունները:
Հիշեցնենք, որ այս ամենի «մեղավորը» Բեյոնսեի 44-ամյա ամուսինն էր: Իրենց համատեղ համերգներից մեկի ժամանակ Ջեյ Զին հենց բեմում փոխել էր երգերից մեկի բառերը` ասելով.
«Որովհետև նա սպասում է իր երկրորդ երեխային»: