Բեյոնսեն և Ջեյ Զին «On the Run» համերգային ծրագրի ընթացքում կատարելով «Young Forever» և «Halo» երգերը` առաջին անգամ ներկայացրել են հատվածներ իրենց հարսանեկան արարողությունից, ավելին` տեսանյութի մեջ նաև ներառել են կադրեր իրենց առօրյայից, հանգստի վայրերից: Ինչպես և սպասելի էր այս տեսանյութի գլխավոր դերերից մեկում նրանց դուստրն էր:
Հավանաբար, այս ձևով ամուսինները ևս մեկ անգամ փորձում են ցույց տալ, որ իրենք շատ երջանիկ են և չնայած տարատեսակ խոսակցություններին` ամենևին էլ չեն պատրաստվում ամուսնալուծվել: