MediaMall.am-ը գրել է, որ հանրահայտ ամերիկյան r'n'b ոճի երգչուհի Բեյոնսե Նոուլսն ու նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, գլխավորել են Forbes հանդեսի ամենահարուստ զույգերի ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ինչպես նշում է Forbes-ը, 2012թ. հունիսից 2013թ. հունիսն ընկած ժամանակահատվածում զույգը, ըստ ամսագրի հաշվարկների, համատեղ վաստակել է 95 մլն դոլար։ Սակայն Բեյոնսեի ու Ջեյ Զիի ֆինանսական հետաքրքրությունները չեն սահմանափակվում երաժշտական բիզնեսով։ Երգչուհին ներկայացրել է հագուստի ու պարֆումերիայի սեփական շարքը, իսկ նրա ամուսինը հիմնել է մարզական գործակալություն։
Առավել մանրամասն` այստեղ