Այս օրերին Մալթայում ընթանում է SIGMA -2018 IGaming խաղային բիզնեսի կարևոր ֆորումներից մեկը, որտեղ մասնակցում են ոլորտի ամենահեղինակավոր ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից: Մալթայի համաժողովին իրենց լավագույն ձեռքբերումներն են ներկայացնում միջազգային լայն ճանաչում ունեցող ընկերությունները, որոնք հավակնում են միջոցառման շրջանում անցկացվող Malta Gaming Awards 2018-ի մրցանակներին:
ԲեթԿոնստրակտ ընկերությունը, լինելով խաղային ոլորտի համաշխարհային առաջատարներից, ցուցահանդեսին մասնակցում է ոչ միայն իր նորագույն տեխնոլոգիաների կիրառման և ծրագրային յուրօրինակ լուծումների առաջարկներով, այլև մրցանակների գլխավոր հավակնորդներից էր: Եվ ահա, պարզ դարձավ, որ հայկական արմատներով ընկերությունը հաղթող է ճանաչվել երկու անվանակարգերում:
ԲեթԿոնստրակտը պարգևատրվել է The Best Multi-Channel Provider մրցանակով և լավագույնն է ճանաչվել նաև The Best Multi Product Provider անվանակարգում:
Այս երկու մրցանակները մեկ անգամ ևս ապացուցում են, որ ընկերությունը հավատարիմ է իր քաղաքականությանը՝ ազնիվ աշխատանքով և նորագույն լուծումներով հասնել շարունակական առաջընթացի:
Ավելացնենք, որ ԲեթԿոնստրակտը Հայաստանում բացառիկ իրավունքով ծրագրեր է մատակարարում Վիվառո ընկերությանը: